Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի պարագլուխը
Ստամբուլում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Նադիր Սալիֆովը, ով հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ։ Հատուկ գործողություններն իրականացրել է Ստամբուլի ոստիկանությունը, փոխանցում է Sozcu պարբերականը: Թուրքիայում նրա մասին հայտնի դարձավ ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Ռովշան Ջանիևի սպանությունից հետ: Լուրեր էին շրջանառվում, թե Ջանիևի սպանության պատվիրատուն հենց Սալիֆովն է եղել։
