Նոր ընտրությունները պայմանավորված են նաև բյուջեի «խղճուկությա՞մբ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հնարավո՞ր է պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունները պայմանավորված են նաեւ 2018-ի բյուջեի «խղճուկությամբ»․ այնտեղ արտահայտված չէ տնտեսական «թռիչքաձեւ զարգացման» բումը, ավելանալու է արտաքին պարտքը, ինչի դեմ ժամանակին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը, փորձում եք խիստ սահուն թոշակ-աշխատավարձերի բարձրացման բացակայությունը քողարկել արտահերթ ընտրությունների հանգամանքո՞վ՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ոչ, չենք փորձում։ Կարծում եմ նաեւ՝ «խղճուկ» բառն էլ տեղին չէ մեր բյուջեի համար օգտագործելը։ Ճիշտ է, մեր բերած բյուջեն դեռեւս հեռու է մեր երազանքների բյուջեն լինելուց, բայց նաեւ շատ հեռու է անցած տասնամյակների ներկայացրած բյուջեներից»։ Եթե մենք դեկտեմբերին գնում ենք ընտրությունների, ապա այն հսկա ծախս է եւ մեծ բեռ բյուջեի վրա․ որտե՞ղ է տրամաբանությունը՝ նոր բեռ վերցնելու։ Նկատենք, որ ընտրությունների գնալու մոտիվացիան Փաշինյանը բացատրում է այն հանգամանքով, որ տնտեսական վիճակը լավ չէ, ներդրումներ չկան։ «Նախ ասեմ, որ Ձեր պատկերացրածի չափ «հսկա» չէ ընտրությունների ծախսը, եւ ապա՝ պետք էլ չէ ընտրությունները կապել միայն ծախսի հետ, Դուք մի կողմ եք թողնում ամենակարեւորը՝ դրանց բովանդակությունը»։ Ո՞ր բովանդակությունը։ «Ժողովրդի, հասարակության պահանջը՝ ընտրություններ անցկացնելու․ այն պետք է դոմինանտ լինի մեր բոլոր գործողությունների նկատմամբ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նեղ-անձնային շահերը ստորադասվեն գլխավոր պահանջներին»։ Այդ թվում եւ թոշակ-աշխատավարձերի բարձրացմա՞նը։ «Այդ թվում՝ եթե լուծվում են երկրի համար առավել գլոբալ խնդիրներ»։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am