Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են տուրիստական ընկերության 40 հազար դոլարանոց Mercedes ավտոբուսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրկիզել է Սեբաստիա 123 հասցեի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes 403 մակնիշի ՏZ 875 ZZ համարանիշի 46 նստատեղանոց մարդատար ավտոբուսը: Ճիվաղը նախօրոք պլանավորած է եղել, ով իր հետ բերել է տարայով վառելիք, այնուհետև հատուկ թելի մի ծայրը ամրացրել է վառելիքով լի տարայի մեջ, մեկն էլ՝ ավտոբուսից մոտ 20 մետր հեռավորության վրա կապել է սյանը, այնուհետև վառել ժողովրդի լեզվով ասած ֆիտիլը: Կրակը կայծակնային արագությամբ տարածվել է ավտոբուսով մեկ և հրշեջ-փրկարարներն անգամ չեն կարողացել մարել այն ու ավտոբուսը վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ավտոբուսի սեփականատեր, «Նառա տուր» ԱՁՋ-ի տնօերն Նարինե Նորիկյանը ասում է. «Ճիշտն ասած, զայրացած եմ, որ նման դեպքէ տեղի ունեցել: Զարմացել եմ նաև, որ այն ինձ հետ է պատահել: Ոչ մի թշնամիներ չունեմ և չեմ ունեցել: Երկար տարիներ զբաղվել եմ տուրիստական գործունեությամբ, հիմնականում՝ Երևան-Ստամբուլ ուղղությամբ: Տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն չգիտես ինչու, մինչև այս պահը տարածքի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել: Հուսով ենք, որ գոնե կհայտնաբերեն այդ արկածախնդրին, ով պատասխան կտա, թե ինչի համար է հրկիզել ավտոբուսը, որի պատճառով ես կրել եմ մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վնաս»: Ավտոբուսի հրկիզման վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նշված ընկերության միջոցով են Երևանից Ստամբուլ մի քանի անգամ մեկնել, տեսախցիկի առաջ հրաժարվելով խոսել, ասում էին. «21-րդ դարում, երբ ողջ աշխարհը բազմաթիվ հանցարծություններ բացահայտում է տեսախցիկների միջոցով, չգիտես ինչու, Մալաթիայի ոստիկանությունը դեռ տեղում դոփում է: Մարդ մի հատ հավ է գողանում, օրերի ընթացքում հայտնաբերում են ու ի լոււր աշխարհի ցույց տալիս: Ժամանակին ոստիկանության բազմաթիվ պետեր ասում էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կան վատ աշխատողներ: Հուսով ենք, որ ՀՀ ոստիկանությոն պետ Վալերիյ Օսիպյանը իր հսկողության տակ կվերցնի այս գործը ու տարածքի ոստիկաները կապացուցեն, որ ցանկացած հանցագործություն իրենք կարող են բացահայտել: Հակառակ դեպքում, չի լինի երաշքիք, որ հրկիզողը ոգևորված անպատժելիությունից հերթական չարագործությունը չի անի»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութ

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am