Դուխո՛վ.Փաշինյանի արձագանքը Կոստանյանի և Սահակյանի հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն քիչ առաջ արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Կոստանյանի և Արման Սահակյանի հայտարարություններին: «Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
