Նարեկ Հախնազարյանն իր համերգները նվիրում է Ազնավուրի հիշատակին
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշել է հոկտեմբեր ամսին նախատեսված իր համերգները նվիրվել Շառլ Ազնավուրի հիշատակին։ Հոկտեմբերին նախատեսված են նրա համերգները Շվեյցարիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում։
