Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինը հայտնվել է ձորում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Իշխան Մելոյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 CA 734 համարանիշի և նույն մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Շիրակ Բալաբեկյանի վարած Mercedes մակնիշի 26 ՍՕ 797 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ի. Մելոյանն ու նրա ուղևորուհի՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 82-ամյա Ջուլիետա Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թրքամետները ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի. Արցախի ԱԺ պատգամավոր Թրամփը «կկտրի՞» Լոնդոնի ոտքը, թե՞ կհամաձայնի պայմաններին, որի դիմաց ոտքը «հետ կքաշվի». Հակոբ Բադալյան Amnesty International-ն արշավ է սկսել Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող Սամեդովի և Աբիլովի ազատ արձակման համար Հնդկաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Լատվիան կշարունակի փակ պահել իր սահմանների մոտ օդային տարածքը 24 ժամ ջուր չի լինելու «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի չեղարկվել․ հայտարարություն Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից Ինչ որոշեց դատարանը Հայկազ Բաղմանյանի գործով Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Սամվել Կարապետյանի հայցադիմումն ընդդեմ Դավիթ Քալաշյանի Հավաքը չեղարկվել է՝ «Ո՞նց անենք, որ ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ» վերնագրի համար Հրաչյա Մուշեղյանին նոր մեղադրանք են ներկայացրել, կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի․ փաստաբանը մանրամասնում է Սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն «Սկանդալային բացահայտումներ են լինելու մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին». Տնտեսագետ Վրաստանում 1 կգ խաղողը կսուբսիդավորի 568 դրամով, իսկ Հայաստանում՝ 30 դրամով. Գառնիկ Դանիելյան Սպասենք Տեր-Արամի դատապարտումի խոսքին Միասնական տոմսային համակարգը դարձել է 3 միլիոն վարչապետերին տուգանելու միջոց Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը. Տեր Նարեկ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»․ Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին «Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով Գեղարքունքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 53»-ը․ կա 4 վիրшվոր Եվրամիությունը կասեցրել է ֆինանսական աջակցությունը Իսրայելին Ղազախստանը վերսկսել է նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց․ Արագածոտնի թեմ Հանրայինով արգելվում է խոսել զոհվածների ընտանիքների մասին, Տեր Արամը դրա հետ հաշտ է․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am