Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Վանեցյանի․ փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դատարանի կողմից վարույթ չընդունվելու հետո կրկին մուտք է արվել դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատարանում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը: «Տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վարույթ չէր ընդունվել, սակայն տեխնիկական թերությունը շտկելուց հետո հենց նույն օրը հայցադիմումը մուտք է արվել դատարան: Վարույթ չընդունվելը բովանդակության հետ որևէ առնչություն չուներ»,-ասաց Ալավերդյանը: Փաստաբանն ասաց, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում էր պահանջել: Մանրամասներն՝ այստեղ
