Հասարակությունը վստահում է Նիկոլ Փաշինյանին ոչ թե՝ Քաղաքացիական պայմանագրին

Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականից կիսանախագահականից դարձավ պառլամենտական հանրապետություն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր երկիրը դեռ պատրաստ չի պառլամենտական հանրապետություն կոչվել: Մեր երկրում, որևէ քաղաքական կուսակցություն չունի բարձր վստահություն: Կուսակցությունների ներքին համակարգերի և քաղաքական ավանդույթների բացակայության պայմաններում, հասարակության կողմից քաղաքականության մեջ ընկալվում են կոնկրետ անհատները: Այսօր էլ հասարակության մեծ մասը վստահում է Նիկոլ Փաշինյան անհատին և ոչ թե՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Որպես փաստաբան և քաղաքացի, կարծում եմ, որ երկրում ստեղծված երկիշխանության և պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար պետք է օգտվել միայն սահմանադրական ճանապարհներից: Ընդ որում, վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ-ն արձակելու ճանապարհը կարող է վտանգավոր դառնալ և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել, եթե խորհրդարանական մեծամասնությունը այլ անձի ընտրի վարչապետի պաշտոնում: ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Նույն հոդվածը ներկայացնում է նաև այդ իշխանությունն իրականացնելու ձևերը՝ . ազատ ընտրությունները, . հանրաքվեները, . Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձինք: Ժողովրդի իշխանությունն իրականացնելու այլ սահմանադրական ճանապարհ չկա: Այս համատեքստում, կարելի է հանրաքվեի միջոցով նախաձեռնել Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, վերականգնել կիսանախագահական կառավարման ձևը, կազմակերպել նոր նախագահական ընտրություններ և նոր ԱԺ ընտրություններ, ինչպես նաև դատական իշխանությանն օժտել անկախության նոր երաշխիքներով: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am