Էրդողանը Թուրքիայի 2-րդ նախագահի մասին. «Թուրքիայի դրոշի փոխարեն ԱՄՆ-ի դրոշն էր պահում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) հասցեին։ Էրդողանը թիրախավորել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին: Քննադատելով Ինոնյուի ամերիկամետ քաղաքականությունը՝ Էրդողանը վերցրել է Ինոնյուի լուսանկարներից մեկը և ասել. «Ուշադրություն դարձրեք, որ այս լուսանկարում Ինոնյուն իր ձեռքում պահում է ոչ թե Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի դրոշը։ Սա Ինոնյուն է։ Սրանց (CHP-խմբ.) անցյալը միշտ այսպիսին է եղել։ Երեկ ինչ էին, որ այսօր էլ ինչ լինեն։ Նրանց արածները սա է։ Այս դրոշն Ինոնյուն ինչո՞ւ է ձեռքում պահում։ Այս պահին մեր հարավում ԱՄՆ-ի կողմից լիազորված հատուկջոկատայինները ո՞ւմ կողքին են կանգնած։ Ահաբեկիչների։ Ովքե՞ր են այդ ահաբեկիչները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» է (ՔԲԿ-PKK) և վերջինիս ճյուղերը Սիրիայում։ Ո՞վքեր են, որ ձեռք ձեռքի տված են ահաբեկիչների հետ, CHP-ն է, ինչպես նաև քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունը։ Սրանց դեմ պայքարողն ո՞վ է։ Իմ սահմանապահ զինվորն է»։ Ինոնյուն նախագահել է այն ժամանակ, երբ երկրում միակուսակցական համակարգ էր՝ Աթաթյուրքի հիմնադրած CHP կուսակցության գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ PKK-ի իրականացրած գործողության հետևանքով 8 թուրք զինվոր էր սպանվել։ Էրդողանը խոստացել էր, որ PKK-ն դրա համար թանկ է վճարելու: Աղբյուր` Ermenihaber

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am