ԱՄԷ-ն ներկա է գտնվել ֆրանկոֆոն երկրների մշտական խորհրդի նիստին
Արաբական Միացյալ Էմիրությունների
պատվիրակությունը, որի կազմում են էմիրաթցի մի շարք
բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա է գտնվել ֆրանկոֆոն երկրների
մշտական խորհրդի նիստին։ Նիստն ազդարարել է Ֆրանկոֆոնիայի
միջոցառումների մեկնարկը Երևանում։ Էմիրությունների մասնակցության
նպատակն է արտահայտել երկրի հանձառությունն այն արժեքներին,
որոնք մարմնավորում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն ընթանում է «Ապրել միասին՝
հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու
բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք
ֆրանկոֆոն տարածաշրջանում» խորագրով
