Հայտնի է վարչապետի և Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հանդիպման վայրն ու Ժամը
Վարչապետի և Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հանդիպումն այսօր տեղի կունենա կառավարության շենքում, ժամը 18։30-ին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ «Արդյունքների մասին կխոսենք հանդիպումից հետո»,- ասել է նա՝ նշելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներից։
