Նիկոլ Փաշինյանը տանում է սահմանադրական ճգնաժամի

Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկում: Եւ պարզ դարձավ խայտառակ մի իրողություն: Վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկում է առնվազն երեք ուժերի ներկայացվածություն Ազգային ժողովում, այսինքն ճիշտ Երեւանի ավագանու պես, երբ ընտրություններում արդեն երկրորդ անգամն է երրորդ ուժը չի հաղթահարում անցողիկ շեմը, բայց օրենքը հնարավորություն է տալիս մասնակցել մանդատաբաշխությանը: Այս ամրագրումը խայտառակ է իշխանությունների՝ հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելու պնդումների համատեքստում: Ինչ է ստացվում, ստացվում է, որ իշխանությյունը ընդունում է, որ եթե մոտ ժամանակներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա ամենայն հավանականությամբ նույնիսկ կասկածի տ Քննարկման ժամանակ առաջարկներ հնչեցին, որ ոչ թե երեք, այլ առնվազն չորս ուժերի ներկայացվածություն պետք է ամրագրել: Զարմանալի է, որ այս գիտակցումը ունենալով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ էյֆորյայի մթնոլորտն անցել է եւ ուժերի միջեւ հավասար մրցակցային պայմաններ կան: Գործող Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում, որ առնվազն երեք ուժ պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում։ Գործող ԸՕ-ն միայն պատգամավորների նվազագույն թիվ է սահմանում 101-ը եւ հավելում՝ եթե քվեարկության արդյունքում որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում է լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը կամ 34 մանդատ: Նկատենք, որ մեծ է հավանականությունը, որ նոր ԸՕ-ն չի ընդունվի խորհրդարանի կողմից, քանի որ դրանում առաջարկվում է այնպիսի փոփոխություններ, որոնք մի շարք կուսակցությունների համար ինքնասպանություն են նշանակում: Խոսքը ռեյտինգային ընտրակարգի վերացման մասին է, այս մոդելը դարձավ նախկին իշխանության վերարտադրության միակ գործիքը: Եւ ներկայումս այդ մոդելից հրաժարումը կարող է ծանրակշիռ արգումենտ հանդիսանալ, որպեսզի խորհրդարանում ռեյտինգայինով ընտրված պատգամավորները դեմ քվեարկեն փոփոխություններին: Իսկ այս դեպքում նշանակում է գործող օրենսդրությամբ գնալ ընտրությունների եւ կանգնել սահմանադրական ճգնաժամի առջեւ: Եթե ընդունենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են պրոյեկտվել նաեւ խորհրդարանականի ժամանակ, ապա կունենանք երկու ուժերից չձեւավորված խորհրդարան: Ընդունենք, որ ինչպես Երեւանի ավագանու ընտրություններին, խորհրդարանականի ժամանակ էլ վարչապետի կուսակցությունը կստանա 80 տոկոս քվե, երկրորդ ուժն էլ թոս ստանա ոչ թե յոթ, ինչպես ավագանիում ԲՀԿ-ն, այլ 10-ը տոկոս ձայն, կստացվի, որ երկու ուժերը միասին չեն կարողանում ձեւավորել 100 տոկոսանոց խորհրդարան, իսկ Սահմանադրության համաձայն, եթե մանդատները չեն լրացվում նախատեսված նվազագույն չափով, ապա առաջ է գալիս ճգնաժամ եւ խորհրդարանը ցրելու հարց է դրվում: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am