Ազգային ժողովի ու հանրության միջև կա խզում. Լենա Նազարյանը հակադարձում է

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, անդրադառնալով ՀՅԴ դիրքորոշումը ներկայացրած Սպարտակ Սեյրանյանի այն խոսքերին, որ իրենք որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ, նշեց, որ ինքն էլ իրենցից հոդաբաշխ բացատրություն չի լսել, թե ինչու պետք է լինի հունվարին, մայիսին կամ այլ ժամանակ։ «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները բավարար են, որ ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովում քննարկվի: 15 օր հետո այն կներկայացվի Ազգային ժողով»,-նշեց Նազարյանը: Պատգամավորը նշեց, որ ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրենց մղումը պայմանավորված է նրանով, որ Ազգային ժողովի ու հանրության միջև կա խզում՝ խորհրդարանն այլևս չի ներկայացնում հանրության քաղաքական կողմնորոշումները և տրամադրությունները։