«Կարամելի Հարութը» ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նվիրած մարտական ատրճանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի քարի արտադրամասի վարչական շենքի 2-րդ հարկում «Պ.ԲԵՐԵՏՏԱ» տիպի, 6.35 մմ տ/չ տիպի մարտական ատրճանակով ինքնասպանություն գործած Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ «Կարամելի Հարութ» մականվամբ 59-ամյա Հարություն Ղարագյոզյանին նշված զենքը որպես պարգևատրում՝ հանձնվել է ՀՀ ոստիկանապետի կողմից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զենքը տրվել է 2009 թվականին ՀՀ ոստիկանության այն ժամանակվա պետ Ալիկ Սարգսյանի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ատրճանակը, որով սպանվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը, Հ. Ղարագյոզյանին որպես պարգևատրված զենք, տրվել է ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը: Նշված վայրում աշխատել էին նաև մեծ թվով քննիչներ: Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել էին Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան էր եղել: Սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչոթւյան պետ Մհեր Վադանյանի գլխավորությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am