Նման որոշումը հղի է վտանգներով. Վահրամ Բաղդասարյան

Մենք որևէ քննարկում չունենք՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, որովհետև դա բավական վտանգավոր քայլ է:  ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մեր խմբակցությունը դեկտեմբեր ամսվա համար որևէ բանակցություն և որոշում չի կայացրել: Մենք պատրաստ ենք, որ նորմալ բանակցային գործընթացով, բոլորի հետ համաձայնության արդյունքում քաղաքական ուժերին տրվի պատրաստվելու ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի երկուսին ասաց, որ դեկտեմբերին պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և դա վերջնական է: Ես ասացի, որ դեկտեմբերի համար ես պատասխանատվություն չեմ վերցնում, սակայն մայիս-հունիսին անցկացնելու համար վերցնում էի այդ պատասխանատվությունը: Նման որոշումը հղի է վտանգներով, ապագայում ԱԺ-ն կլինի միահեծան, և այս պարագայում, չեմ կարծում, խորհրդարանական և թռիչքաձև ժողովրդավար երկրում դա արդարացված կլինի: Այդ պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել»,-ասաց նա: Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով քաղաքական ուժերի հայտարարություններին, մասնավորապես ՀՅԴ-ի, որ կոնսեսուսի դեպքում համաձայն են, իսկ «Ծառուկյան» դաշինքը կողմ է, ասաց, որ ինքը հետևում է միայն պաշտոնական հայտարարություններին: «Ես չեմ ցանկանում մեկնաբանել՝ քաղաքական ուժը ոնց է մտածում, ես հետևում եմ պաշտոնական հրապարակումներին, իսկ պաշտոնական հայտարարություն եղել է ՀՅԴ-ի կողմից, ապա նաև մեր՝ ՀՀԿ-ի կողմից, ոչ պաշտոնականն էլ Ծառուկյանի հայտարարությունն է»,-ասաց նա: Հարցին՝ եթե ժամկետների հետ կապված՝ վարչապետը որևէ զիջման չգնա, իրենց համար բանակցությունների թեման փակվա՞ծ է, Բաղդասարյանը նշեց ․«Մենք այդ հարցը բացարձակապես չենք քննարկել, մենք դեմ չենք բանակցություններին, բայց այն բանակցություններին, որի հիմքը դրել ենք, պետք է լինեն շարունակական»։ Բաղդասարյանի խոսքով՝ ճիշտ չէ այն դիրքորոշումը, որ եթե վարչապետ ես՝ քո տեսակետը դա է, ուրեմն դու ես ճիշտը։ Պետք է լինի բանակցային պրոցես, և ինքը շատ ուրախ է, որ վարչապետն այսօր հանդիպելու է Ծառուկյանի հետ։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am