Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել, թե երբ է հրաժարական տալու: «Ես չեմ ուզում մենք նմանվենք այն իշխանություններին, որ հանրութունը երկար ժամանակ պահանջում է հրաժարական տալ և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ՝ հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս: Պետք է այնպես անել, որ այս իրավիճակը հասկանալի լինի բոլորի համար՝ իր բոլոր նրբութուններով: Եթե իմ որոշումով լիներ, արդեն պետք է տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ մանրամասն պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»,-ասաց նա: Փաշինյանն անդրադարձավ նաև հայտարարություններին, որ եթե արտահերթ ընտրությունները մայիսին անցկացվեն, ՀՀԿ-ն պատրաստ է գրավոր համաձայնություն տալ, որ չեն առաջադրի իրենց թեկնածուին: «Ինչի, հիմա իրենք պատրաստվում են առաջադրե՞լ իրենց թեկնածուին: Դե գիտեք, դա նշանակում է, որ իրենք շարունակում են քաղաքական իրավիճակը չհասկանալ: Այսինքն՝ նրանք մի կողմից ասում են՝ հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել: Եվ սա, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ: Ես կոչ եմ անում ուղղակի այս ռեժիմցի դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, որի նպատակն է խանգարել ժողովրդին, խանգարել պետությանը, երկրին՝ առաջ ընթանալու: Դա լավ դերակատում չէ, և կոչ եմ անում մեր ՀՀԿ-ական գործընկերներին ուղղակի դուրս գալ այդ դերակատարումից»,- ասաց նա:  

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am