ՀՅԴ մտքափոխվել է. այժմ էլ դեմ չէ

ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ: Ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարևոր չէ ընտրությունների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը, դրա համար բոլոր խմբակցությունների համար պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եթե այդ բոլոր կետերը կատարվեն, եթե դրանք ամփոփվեն դեկտեմբերին, ընտրությունները թող լինեն դեկտեմբերին, թե հունվարին, թող լինեն հունվարին: Եթե բոլոր քաղաքական ուժերը որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,-ասաց Սեյրանյանը: Սեյրանյանը վստահեցրեց` այդ դեպքում իրենք հավատարիմ են մնում իրենց խոստմանը և չեն առաջադրի վարչապետի թեկնածու: Հարցին` եթե իրենց նշած կետերը չապահովվեն, նորից վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սեյրանյանը պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակն արդեն կա կառավարությունում, և տրամաբանական է, որ կլինեն քննարկումներ: «Եթե ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը հանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, մենք կհամաձայնենք»,-նշեց Սեյրանյանը: Նա ասաց` եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, սակայն ընդհանուր կոնսեսուսի արդյունքում քաղաքական ուժերը հագեն նրան, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու: Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրի ստորագրմանը` Սեյրանյանը նշեց` եթե քաղաքական ուժերը հանգեն նրան, որ հուշագրի ստորագրումը ճիշտ է, իրենք էլ կհամաձայնեն: «Եթե հուշագիրը բաղկացած լինի մեկ կետից, դա չի լինի հուշագիր: Այն պետք է լինի բովանդակային»,-նշեց նա: Սեյրանյանը նշեց նաև` ինքը հարգում է ժողովրդի մի մասի տեսակետը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրա: Եթե ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը խորհրդարանական ընտրությունների չանցկացումն է, ապա իրենք համաձայն ենք, որ դա լինի հենց վաղը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am