Մայրապետյանի գործով շղթայական ձերբակալությունն՞եր են սպասվում

Վաղը՝ ժամը 17.00-ին, լրանալու է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալման 72 ժամը, եւ ՀՔԾ-ն պետք է ընտրի խափանման միջոց՝ կալանք, թե ստորագրությամբ ազատ արձակել։ ՀՔԾ-ն այսօր հաստատեց Մայրապետյանի ձերբակալման լուրը առանց մանրամասնելու քրեական գործի հոդվածը։ armdaily.am-ի տեղեկություններով՝ Սամվել Մայրապետյանի դեմ քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով, հիմքը ինչ-որ կոռուպցիոն գործարք կնքելն է։ Նրա դեմ ցուցմունքներ կան, Մայրապետյանը ինքը ցուցմունք է տվել, եղել է նաեւ առերես հարցաքննություն։ Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ այս գործով շղթայական ձերբակալություններ են սպասվում՝ ընդհուպ Մայրապետյանի ընտանիքի անդամներ, մոտ ընկեր, ով նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Նշենք, որ Սամվել Մայրապետյանը առողջական լուրջ խն դիրներ ունի, տեւական ժամանակ բուժում էր ստանում արտերկրում։