Նա հաճախ էր ասում «կարևոր չէ՝ մարդիկ կհիշեն ինձ, թե ոչ, նրանք կհիշեն իմ աշխատանքը». Շանսոնյեի թոռան հուզիչ նամակը

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր Facebook-ի իր էջում հրապարակել է որդու հուզիչ նամակը՝ նվիրված տաղանդաշատ պապի հիշատակին: Շանսոնյեի թոռը նշում է, որ մեծանալով որպես ամերիկացի երեխա՝ ինքը շատ բան չի իմացել պապի կարիերայի մասին:

«Հաճախ զարմանում էի՝ ինչո՞ւ չեմ կարողանում նրան ուզածիս չափ շատ տեսնել, և դա ինձ շատ էր տխրեցնում: Նա ինձ համար իմ պապին էր: Բայց ժամանակի ընթացքում, երբ սկսեցի ուսումնասիրել, ի վերջո հասկացա, թե ով էր այդ մարդը: Ես հասկացա, որ նա աշխատում էր հանուն ընտանիքի բարօրության և միևնույն ժամանակ փորձում էր աշխարհում հավասարության հաստատման հասնել: Նա մեկն էր, ով երգել է այնքան շատ լեզուներով, ազդել այնքան շատ մարդկանց ու մշակույթների վրա: Նա մեկն էր, ում համար կրոնը, սեռը, սեռական նախասիրությունները, էթնիկ ծագումը բոլորովին կապ չունեին:
Նա մեկն էր, ով խրախուսում էր բազմազանությունը հենց իր ընտանիքում: Շառլ Ազնավուր՝ ծնված Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ութ տասնամյակ ձգված կարիերա, 1.200 երգ՝ աշխարհի 9 լեզվով: Նա օգնել է հայերին, ֆրանսիացիներին, հրեաներին ու անթիվ-անհամար այլ մարդկանց, բայց ինձ համար նա պարզապես իմ պապին էր: Երկուշաբթի մենք կորցրինք այս հրաշալի մարդուն: Սրտիս մի կեսը կոտրված է այս կորստից, իսկ մյուս կեսը՝ աշխարհի կրած կորստից: Ժամանակն ամեն ինչ բուժում է, ու հիմա փորձում եմ այս ժամանակահատվածում հնարավորինս աջակցել ընտանիքիս: Պապս միշտ էլ քարոզել է ընտանիքի կարևորությունը: Չեմ կարող փոխանցել, թե ընտանիքս որքան է գնահատում այս շաբաթվա ընթացքում հաղորդագրությունների, Facebook-ի ու հեռախոսազանգերի միջոցով ստացված աջակցությունը: Սիրո այս պոռթկումն ինձ ստիպում է գիտակցել, որ շրջապատված եմ մեծ մարդկանցով: Նման աջակցություն ունենալը շատ է օգնում: Իսկ ինձ մնում է միայն ապրել նրա առաջադեմ էությանը համաձայն ու բոլորին վերաբերվել սիրով և հարգանքով: Նա հաճախ էր ասում «կարևոր չէ՝ մարդիկ կհիշեն ինձ, թե ոչ, նրանք կհիշեն իմ աշխատանքը»: Մենք երկուսն էլ կհիշենք, իմ սիրելի պապի: Եվ ես ջանք չեմ խնայի քո արածը շարունակելու համար: Գիտեմ՝ հիմա ինչ-որ տեղ ծիծաղում ես հորս, հորաքրոջս, Ժորժի ու բոլոր նրանց հետ, ում սիրում էիր: Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապի, մինչ հանդիպում»:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am