Ինչին որ սպասում եք, տեղի չի ունենալու.Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին՝ Հակոբ Արշակյանին: Վարչապետը նորանշանակ նախարարին ու աշխատակազմին շնորհավորեց և հաջողություն մաղթեց: «Նախ, հաջողություն եմ մաղթում և ասեմ, որ երբեմն լինում են դեպքեր, երբ նախարարություններում պաուզայի դրսևորումներ եմ տեսնում: Ես մի անգամ կառավարությունում խորհրդակցության ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյայի ասացի՝ իզուր մի սպասեք և ինչին որ սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետև Հայաստանում ժողովուրդը հաղթել է»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ վերջին միջազգային հարցումների համաձայն՝ հեղափոխությունն ունի 92 տոկոսից ավելի աջակցություն. «Ես կարծում եմ, որ այս փաստը պետք է մեզ հուշի, որ հին էջից դուրս գանք: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր հին էջից դուրս չեն կարող գալ՝ մենք իրենց կթողնենք հին էջում և կմաղթենք հաջողություն»: Նորանշանակ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ առաջնահերթ խնդիրների լուծմամբ ու նոր գաղափարներով կշարժվեն առաջ. «Շնորհակալություն վստահության համար, որ ստացել եմ հնարավորություն՝ էլ ավելի մեծ ներդրումներով ծառայելու հայրենիքին, մենք աշխատելու նախաձեռնություն ենք վերցնելու՝ արդյունավետության գնահատման հստակ սկզբունքներով առաջնորդվելով»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարը շատ կարևոր միտք արտահայտեց նախաձեռնության վերաբերյալ, որովհետև իր կարծիքով՝ իրենց թիմը պետք է մտածի, որ ոչ թե վերևից գաղափարները կգան, այլ այդ գաղափարները պետք է գեներացվեն և´ նախարությունում, և´ կից կառույցներում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am