ԲՀԿ-ի շարքերը լքեց Սյունիքի նախկին մարզպետը

Սյունիքի՝ օրերս պաշտոնից հեռացած մարզպետ Կարեն Համբարձումյանը ֆեյսուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ շարքերը լքելու մտադրոթյան մասին. «Սիրելի՛ սյունեցիներ ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ին ես դիմում էի գրել պաշտոնից ազատվելու համար, և ՀՀ կառավարության որոշումով ազատվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից: Շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռքբերած իմ համախոհներին` իմ աշխատանքի, գաղափարների, թիմի հանդեպ ցուցաբերած վստահության, գնահատանքի համար: Ձգտել եմ սկիզբ դնել մարզի համար կարևոր գործընթացների ու կայուն հուն ապահովել դրանց համար, որոնք, հուսով եմ, շարունակություն կունենան: Շնորհակալ եմ նաև իմ ընդդիմախոսներին ու բնական եմ համարում քննադատությունն ու ղեկավար պաշտոնում աշխատող մարդու գործունեության հանդեպ պահանջկոտությունը: Այդուհանդերձ, իմ ծառայությունը Սյունիքին ու մեր հանրապետությանը ես ավարտված չեմ համարում և քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված` իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել` ես դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Համաժողովրդական վերածննդի պայքարն սկսեց ժողովուրդն, սկսեցինք բոլորով, համախմբվեցինք մեկ առաջնորդի շուրջ, և դրա վերջնական հաղթանակի ու հաջողության գրավականը կրկին ժողովուրդն է: Ուստի, այսօր ևս պարտավոր ենք լինել մեր քաղաքացիների կողքին, քանի որ որոշիչը բոլորիդ կամքն է, ու պետք է համախմբվենք միասնական պայքարի ու նրա հիմքում եղած գաղափարների շուրջ: Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am