Լուսանկարներ՝ Կարամելի Հարութի ինքնասպանության վայրից

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարամելի Հարութ մականվամբ Հարություն Ղարագյոզյանի դին:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել են Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին ոսկեգույն ատրճանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել:



