Ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու

«Այո՛, ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու: Հայրս ու մայրս, որոնք կարողացան խուսափել այդ փոթորիկից, հնարավորություն ունեցան ապաստան գտնել Ֆրանսիայում: Ցավոք, դա տեղի չունեցավ այն 1,5 միլիոն հայերի հետ, որոնք սպանվեցին, մորթվեցին ու տանջանքների ենթարկվեցին այդ դաժան իրադարձությունների ժամանակ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ավազուտների քամիները, իսկ այնուհետև մոռացությունը՝ քողարկեցին այդ զանգվածային սարսափելի սպանությունները: Թուրքական իշխանությունները, որոնք փոխարինեցին 1915 թվականի դահիճներին, հետագա տասնամյակների ընթացքում իրականացրին մի մեծագույն պետական ժխտողականություն: Նրանց հույսը` հիշողության կորստի ու միջազգային վախկոտության վրա էր: Քիչ էր մնում՝ նրանք ճիշտ լինեին, և հարկ եղավ սպասել մինչև 1980-ականները, որպեսզի երկրները պաշտոնապես սկսեն ճանաչել այդ մեծ ողբերգությունը՝ որպես մի ամբողջ ազգի ցեղասպանություն: Ինձ ատելության մթնոլորտում չեն մեծացրել: Ես չեմ նեղանում ներկայիս թուրք ժողովրդից, որը դաստիարակվել է համատարած ժխտողականության մթնոլորտում: Ես ի վերջո ցանկանում եմ վստահել այդ երկրի երիտասարդ սերնդին, և գիտեմ, որ մի գեղեցիկ օր այդ երիտասարդությունը կբացի աչքերն ու հաշիվ կպահանջի իր առաջնորդներից՝ բազմամյա ստի ու անպատվության համար, այն բանի համար, որ անտեղյակ է պահել իրենց` իրենց իսկ պատմության հետ դեմ առ դեմ, ազնվորեն առերեսվելու հարցում: Վստահ եմ, որ իրոք մի օր՝ ոչ շատ հեռավոր, այդ սերունդը վերջապես կջնջի իր «ճակատից այդ խարանը», ինչպես ասում էր թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, գլուխը չթաքցնելով ավազի մեջ, այլ սեփական պատմությանը տեր կանգնելու ճանապարհով, որը նաև խղճի ազատագրում է լինելու իր իսկ համար»: Շառլ Ազնավուրի 2015-ի ապրիլի 20-ին ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակված հոդվածից: armpost.net

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am