Երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա տղան մահացավ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հիվանդանոցում մահացավ 17-ամյա Հայկարամ Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Երվանդ Խերունցյանի վարած Toyota մակնիշի 35 GR 505 համարանիշի և Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչ, 27-ամյա Զավեն Սահակյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 ՏL 215 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ը կողաշրջվել էր, իսկ վարորդ Զ. Սահակյանն ու նրա ուղևոր, 17-ամյա Հայկարամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Հայկ Սողոյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը Թրքամետները ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի. Արցախի ԱԺ պատգամավոր Թրամփը «կկտրի՞» Լոնդոնի ոտքը, թե՞ կհամաձայնի պայմաններին, որի դիմաց ոտքը «հետ կքաշվի». Հակոբ Բադալյան Amnesty International-ն արշավ է սկսել Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող Սամեդովի և Աբիլովի ազատ արձակման համար Հնդկաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Լատվիան կշարունակի փակ պահել իր սահմանների մոտ օդային տարածքը 24 ժամ ջուր չի լինելու «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի չեղարկվել․ հայտարարություն Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից Ինչ որոշեց դատարանը Հայկազ Բաղմանյանի գործով Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Սամվել Կարապետյանի հայցադիմումն ընդդեմ Դավիթ Քալաշյանի Հավաքը չեղարկվել է՝ «Ո՞նց անենք, որ ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ» վերնագրի համար Հրաչյա Մուշեղյանին նոր մեղադրանք են ներկայացրել, կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի․ փաստաբանը մանրամասնում է Սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն «Սկանդալային բացահայտումներ են լինելու մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին». Տնտեսագետ Վրաստանում 1 կգ խաղողը կսուբսիդավորի 568 դրամով, իսկ Հայաստանում՝ 30 դրամով. Գառնիկ Դանիելյան Սպասենք Տեր-Արամի դատապարտումի խոսքին Միասնական տոմսային համակարգը դարձել է 3 միլիոն վարչապետերին տուգանելու միջոց Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը. Տեր Նարեկ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»․ Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին «Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով Գեղարքունքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 53»-ը․ կա 4 վիրшվոր Եվրամիությունը կասեցրել է ֆինանսական աջակցությունը Իսրայելին Ղազախստանը վերսկսել է նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց․ Արագածոտնի թեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am