Հայտնաբերվել է նախկին պատգամավոր Կարամելի Հարութի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում այսօր հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է: Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանը Հանրապետական կուսակցության անդամ էր: Հիշեցնենք, որ երեկ սպանվել էր Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: ՔԿ հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին նա մահացել էր: Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։