Ինչու է թուրքական նավը կալանվել Վրաստանում
Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները Կուլևի նավահանգստում (Աջարիա) կալանել են Թուրքիայի դրոշի ներքո լողացող նավ՝ նավթ պարունակող ջուր թափելու համար: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը: Նավապետը տուգանվել է 65.000 լարիով (28.000 դոլար): Նա պարտավոր է փոխհատուցել շրջակա միջավայրին հասցված վնասը: Նավը Վրաստանի տարածքային ջրերը կլքի միայն այն ժամանակ, երբ նավապետը վճարի տուգանքը՝ նշվում է հաղորդագրության մեջ:
