Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հրաժեշտի արարողությունը կկայանա կիրակի, իսկ հուղարկավորությունը՝ երկուշաբթի, հայտնում է ria.ru-ն:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Բարսելոնայում, Լես Կորտս շրջանի հոգեհանգստի արարողակարգերի կենտրոնում, երևանյան ժամանակով՝ ժամը 16:00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ կեսօրին:
Մոնսերատ Կաբալյեն մահացել է այսօր, 85 տարեկանում: Սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը