Լևոն Հայրապետյանը բացառիկ հարցազրույց է տվել մոսկովյան հիվանդանոցներից մեկում. Արցախպրես

Հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանին հանդիպեցինք մոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժման ինտենսիվ կուրս է ստանում: Չնայած առողջական ծանր վիճակին՝ պարոն Հայրապետյանը խոստացել էր հարցազրույց տալ: Խոստումը կատարեց, և այժմ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Լևոն Հայրապետյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը: - Պրն. Հայրապետյան, մեր առաջին հարցը վերաբերում է Ձեր առողջությանը, ինչպե՞ս եք Ձեզ զգում: - Առողջությունս վատ է, բայց հայի թասիբը ինձ պայքարելու ուժ է տալիս: Ներկայումս ինտենսիվ բուժում եմ ստանում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի... - Խոսենք Ղարաբաղից, պահու՞մ եք արդյոք կապը Ղարաբաղի, Ձեր ծննդավայրի՝ Վանքի հետ: - Ղարաբաղի հետ իմ կապը ամեն օր է: Ուրախանում եմ, երբ լսում եմ ամեն մի ծնվող նոր երեխայի մասին, և տխրում՝ սահմանին ամեն մի կորցրած կյանքի համար: Վանքում շարունակվում են այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել եմ ժամանակին: Գործում է նախկինում կառուցված փայտամշակման գործարանը, վերջերս բացվել է քարի գործարանը: Իրագործված և ընթացիկ ծրագրերով ստեղծվել է 209 աշխատատեղ՝ և՛ Վանքի, և՛ հարևան գյուղերի բնակիչների համար: Վանք գյուղում ստեղծված տնտեսության կառավարման և ծրագրերի իրագործման համար նշանակել եմ պատասխանատուներ: Նրանց միջոցով եմ տեղեկանում ինչպես ծննդավայրիս նորությունների, այնպես էլ ծրագրերի ընթացքի մասին: Ստեղծել եմ նաև համապատասխան աղբյուր՝ ծրագրերի ֆինանսավորման համար: -Գիտենք, որ Արցախում շատ ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքում են: Իսկ կան արդյո՞ք նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք պատրաստվում եք առաջիկայում կյանքի կոչել: - Ծրագրեր շատ կան: Մասնավորապես, Վանք գյուղում ներկայումս փորձում եմ ձիարշավարան կառուցել: Այդ նպատակով Հոլանդիայից և Անգլիայից արցախյան ցեղատեսակի մոտ 50 ձի ենք բերել Արցախ: Ընթացքի մեջ են նաև որսորդական տնտեսության ստեղծման աշխատանքները, որի նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Այն պատրաստ լինելուն պես, Արցախ ժամանած զբոսաշրջիկները կարող են համապատասխան պետական վճարներ կատարելուց հետո որսորդությամբ զբաղվել անտառներում, որտեղ առայժմ արգելված է որսը, և տարբեր վայրի կենդանիներ են բազմացել: Արցախի բարգավաճումն ու հզորացումը իմ և բոլորիս խնդիրն է, և ես համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: - Արցախում բազմաթիվ ծրագրեր եք իրագործել՝ արժանանալով ժողովրդի սիրուն ու երախտիքին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր գլխավոր ներդրումն ու ձեռքբերումն Արցախում, ի՞նչ եք տվել և ստացել Ձեր հայրենիքից: - Համեստորեն պիտի ասեմ, որ այն ամենն ինչ արել եմ հանուն հայրենիքի, ինձ համար կարևոր էր այնքանով, որ վարակիչ է եղել նաև շատերի համար: Դեռևս պատերազմի ժամանակ ես զբաղվում էի Գանձասարի վանքի վերականգնման աշխատանքներով: Ինձ հաճախ ասում էին, որ անիմաստ գործով եմ զբաղված, և մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է: Սակայն իմ խնդիրն էր մարդկանց ոգևորել, ոգեշնչել, քանի որ նա, ով դեռ պատերազմը չավարտած սկսում է կառուցել, հավատում է իր հաղթանակին: Ես միշտ հաճույք եմ ստացել հայրենիքին ցուցաբերած յուրաքանչյուր աջակցությունից: Դա առավել շատ արյան կանչ էր, քան ներքին պահանջ: Հայրենասիրությունն իմ արյան մեջ է դրված: Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել: Ամեն կերպ փորձել եմ թեթևացնել հայրենակիցներիս մտահոգություններն ու լուծելու նրանց խնդիրները՝ լինի հայրենիքում, թե Սփյուռքում: - Կներեք, բայց չէի կարող շրջանցել Ձեր և մեր բոլորիս համար ամենացավոտ թեման՝ Ձեր դեմ սկսված դատական գործընթացը: Ի՞նչ սպասել... - Նորից չեմ ուզում անդրադառնալ եղածին, այդ մասին շատ է խոսվել: Ներկայումս, առողջական վիճակիցս ելնելով, պարբերաբար հետաձգվում է դատական պրոցեսը: Չեմ կարող զսպել հուզմունքս, երբ գիտեմ, որ շատ հայ ընտանիքներում, ովքեր ինձ անձնապես չեն էլ ճանաչում, հետևում են իմ դեմ սկսված դատական գործընթացին, հետաքրքրվում են իմ առողջությամբ, անկեղծ ցավում են ինձ համար: Դա ինձ ամեն օր հպարտանալու, սիրելու, կարոտելու և ապրելու ուժ է տալիս: Ուզում եմ պարզապես նշել, որ շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի... Հուսով եմ՝ այդպես էլ լինելու է, և ես նորից վերադառնալու եմ Արցախ, որտեղ դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու: - Արցախն այս տարի կնշի Անկախության հռչակման մեկ քառորդ դարը: Այս տարիներին Դուք միշտ եղել եք նրա կողքին և նեցուկ եք կանգնել՝ ինչքան ու ինչպես կարողացել եք: Ձեր շնորհավորանքի խոսքը: - Ի սրտե ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայությանը և, առանձնապես, արցախցիներին՝ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Գիտեք՝ դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է անկախության մասին, և պատմության մեջ չենք ունեցել այնպիսի նախադեպ, ինչպիսին Արցախյան գոյապայքարում ունեցած ձեռքբերումն էր, երբ 125 հազար բնակչություն ունեցող երկիրը հաղթանակ տարավ 7 միլիոնանոց պետության դեմ: Իհարկե, այդ պատերազմում միահամուռ ու միասնական ուժերով պայքարում էր ամբողջ հայությունը, սակայն հիմնական հարվածն անմիջապես իր վրա էր կրում Արցախում ապրող ժողովուրդը, որը շատ տաղանդավոր է, և վաստակել է իր բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան իր իսկ պապերի հայրենիքում կառուցելու իրավունքը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Որքան ը նտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am