Ազնավուրի կնոջը վերջին 30 տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ

«Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում… Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր` քե’զ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է… 2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ. – Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար,- ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ: Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է և հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան: Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է և կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ: Ազնավուրը կնոջը նվիրված մի շատ գեղեցիկ երգ ունի, որը մնացել է ստվերում, ինչպես Ուլլան… Երգի բառերի թարգմանությունն իմն է: Խնդրում եմ խիստ չդատեք ԿՆՈՋՍ Երբ քար խոփը ժամանակի Մեր ճակատները ակոսի, Երեսներիս վրա հերկվի Կնճիռը, Երբ երեխաները հասնեն, Իրենց տաքուկ բույնը լքեն, Մեր տկար սրտերը լցնեն Դողերը, Երբ մեր ժեստերը տարտամեն, Ու ես ու դու տեսնենք մեկեն, Պայծառ (զարմանալիորեն) Անցյալը, Երբ ապագա էլ չլինի , Փորենք դաշտը մեր հուշերի` Այր ու կնոջ կյանքի բերրի Հողերը, Երբ քայլերով մենք անշտապ Պարտեզները մտնենք պարապ, Ծառի պես մեր դեմքը պատի Եղյամը, Երբ հազար ջանքերի գնով Դեռ կիմանանք էլ ինչերով Սպանել ժամանակը, ապրել Այս կյանքը, Երբ մենք լինենք զուտ երկու կյանք Կապված իրար աննպատակ, Ափսոսանքով դեռ կբացենք Այն գիրքը Երբ թերթենք անցած էջերը, Ընթերցված բոլոր տողերը Էլ չենք գտնի ծանոթ բառը` <<Հաջոդիվ>>-ը Երբ վերջապես կյանքը ապրած, Անորոշի ճամփին կանգնած, Անվերջ նայեմ քեզ մոլորված Ու սառը Երբ տեսնեմ հայացքիդ վրա, Որ առանց սիրո առաջվա Ապրելդ երբեք չի դառնա Էլ նույնը Երբ աչքս չի տեսնի արդեն, Որ մատներս ափդ փնտրեն, Եւ կարկամեմ, լինի պրոբլեմ Խոսելը Ի Տեր հանգչելուց քիչ առաջ, Վերջին անգամ աչքերս բաց Թե կարենամ կասեմ կամաց Հրաժեշտի պես ուշացած. Սիրում եմ …

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am