Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: Հրաժեշտ ենք տալիս հայազգի աշխարհահռչակ զավակ, երգարվեստի ու մշակույթի մեծանուն երախտավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Ճանապարհում ենք նրան դեպի հավերժություն, ուր Տիրոջ հետևորդները ժառանգում են հավիտենական կյանքը, աստվածապարգև երանությունն ու խաղաղությունը: Աստվածատուր շնորհներով զարդարյալ մեր բոլորի սիրելի Շառլ Ազնավուրը, հասակ առնելով Ֆրանսիայում և սնվելով նաև այս երկրի հզոր մշակույթից, համամարդկային տարողունակության բարձրացրեց իր արվեստը, ընդունվեց ու մեծապես սիրվեց ողջ աշխարհում: Մենք ամենքս գիտենք և տեսել ենք Շառլ Ազնավուրին իր նվաճումների մեջ արվեստի բարձունքներում: Սակայն փառքի ու հռչակի ճանապարհը դյուրին չի եղել նրա համար: Ցեղասպանությունից մազապուրծ, տարագրյալ ընտանիքում ծնված հայորդին հաղթահարեց կյանքի բազում նեղություններ, իր նպատակին խոչընդոտող դժվարությունները և իրականություն դարձրեց երգելու և մշակույթին ծառայելու նվիրական երազանքը: Հատկանշական են նրա խոսքերը՝ որպես հավաստում իր զորեղ կամքի և առ Աստված ապավինության. «Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով՝ երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց»: Բարեհիշատակ Շառլ Ազնավուրը ողջ էությամբ ներշնչված էր արվեստով, ստեղծագործելու եռանդով, առանց որի, ինչպես ինքն է բազմիցս վկայել, չէր պատկերացնում իր կյանքը: Իր ստեղծագործություններում նա ինքնատիպ անկեղծությամբ ներկայացնում էր իր զգացմունքներն ու մտածումները, դրվատում սերը, բարությունն ու ազնվությունը, բացահայտում մարդկային ներաշխարհի գեղեցկությունն ու վսեմությունը: Նա գրավում էր մարդկանց իր պարզությամբ ու անմիջականությամբ, վեհացնում ունկնդիրներին իր յուրահատուկ՝ հուզիչ երգի ու երաժշտության հմայքով, անզուգական կատարումներով: Այսօր մարդկությունը կրում է նրա լուսավոր պատկերն իր հոգում և հիշողությունների մեջ, ուր շարունակում են հնչել Ազնավուրի թովիչ ձայնն ու երգերը, հոգեբուխ խոսքերն ու առինքնող մտքերը: Տաղանդաշատ հայորդին մեծ մարդասեր էր, մեծ հայրենասեր ու ազգասեր: Որքան ներհուն ու խորունկ էր նրա մարդկային անձը, այդքան էլ բազմազան ու ընդգրկուն էր Ազնավուրի երգարվեստը: Ոգու այս նրբությամբ նա մշտապես ապրեց Ֆրանսիայի ու Հայաստանի սիրով և նվիրումով: Շառլ Ազնավուրը մեր ժողովրդի միասնականության յուրօրինակ խորհրդանիշն էր: Նա միշտ ներկա էր իր հարազատ ժողովրդի ու հայրենիքի կյանքում, սրտակցում ու զորակցում էր հայրենի երկրին դժվարությունների մեջ, ապրում, շնչում և ուրախանում էր ազգի ձեռքբերումներով ու հաջողություններով: Նրա բազմաթիվ երգերի շարքում Հայաստանին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված իր ստեղծագործությունները վկայում են մեծանուն հայի հայրենանվիրումն ու ազգանվիրումը, իսկ Սուրբ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա» երգի հիասքանչ կատարումները՝ նրա խորը հավատքն ու ջերմ սերը առ Աստված: Արվեստին ծառայելով՝ Ազնավուրը խոսեց ու գործեց բոլոր ժողովուրդներին հասկանալի լեզվով, լուսեղեն հնչյուններով, համամարդկային արժեքներով, եղավ համերաշխության, արդարության, ազնվության Քրիստոսավանդ պատգամների տարածող: Մեծանուն Շառլ Ազնավուրը, իր լուսավոր հետագիծը թողնելով պատմության մեջ և իր անմար հիշատակը ամենքիս սրտերում, այսօր փոխադրվում է հավիտենություն: Այդ հետագիծը նրա աստվածահաճո գործերի խոր ակոսն է՝ ձգված համամարդկային արժեքների անծայրածիր անդաստանում։ Եվ այսօր նա, որպես համայն մարդկության և իր ազգի արժանավոր զավակ, իր թողած բարի ու արդյունաշատ վաստակի ոգեկան, երկնասլաց ճախրանքով ելնում է երկինք՝ հանդիպելու իր Արարչին և Աստծուն՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. ԻԵ 34): Ի խորոց սրտի աղոթենք, սիրելիներ, որ Ողորմածն Աստված երկնից օթևաններում խաղաղության մեջ ընդունի նորոգ ննջեցյալ Շառլ Ազնավուրի հոգին, պարգևի երանություն ու հանգստություն և Սուրբ Հոգու բյուր մխիթարությամբ սփոփի Ազնավուր ընտանիքի անդամների և բոլոր սգացյալների սրտերը: Խունկ, աղոթք և օրհնություն սիրելի Շառլ Ազնավուրի լուսավառ հիշատակին»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը Թրքամետները ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի. Արցախի ԱԺ պատգամավոր Թրամփը «կկտրի՞» Լոնդոնի ոտքը, թե՞ կհամաձայնի պայմաններին, որի դիմաց ոտքը «հետ կքաշվի». Հակոբ Բադալյան Amnesty International-ն արշավ է սկսել Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող Սամեդովի և Աբիլովի ազատ արձակման համար Հնդկաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Լատվիան կշարունակի փակ պահել իր սահմանների մոտ օդային տարածքը 24 ժամ ջուր չի լինելու «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի չեղարկվել․ հայտարարություն Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից Ինչ որոշեց դատարանը Հայկազ Բաղմանյանի գործով Հայտնի է՝ որ դատավորին է մակագրվել Սամվել Կարապետյանի հայցադիմումն ընդդեմ Դավիթ Քալաշյանի Հավաքը չեղարկվել է՝ «Ո՞նց անենք, որ ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ» վերնագրի համար Հրաչյա Մուշեղյանին նոր մեղադրանք են ներկայացրել, կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի․ փաստաբանը մանրամասնում է Սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն «Սկանդալային բացահայտումներ են լինելու մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին». Տնտեսագետ Վրաստանում 1 կգ խաղողը կսուբսիդավորի 568 դրամով, իսկ Հայաստանում՝ 30 դրամով. Գառնիկ Դանիելյան Սպասենք Տեր-Արամի դատապարտումի խոսքին Միասնական տոմսային համակարգը դարձել է 3 միլիոն վարչապետերին տուգանելու միջոց Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը. Տեր Նարեկ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»․ Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին «Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով Գեղարքունքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 53»-ը․ կա 4 վիրшվոր Եվրամիությունը կասեցրել է ֆինանսական աջակցությունը Իսրայելին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am