«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողի հուզիչ հոդվածը Շառլ Ազնավուրի մասին

Թուրք լրագրողի կարծիքով` Ազնավուրի երգերն ու ձայնը կարծես թաքուն հրավեր էին «գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու»:

Թուրքական «Haberturk»լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում գրել է մեծանուն շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի մասին:
Թուրք հեղինակի «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածը ներկայացրել է ermenihaber-ը։ «Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր… Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել… Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում…Նրա « Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր… Ներողություն, մենք ինչ իմանայինք, որ նա հայ էր… Երբ «La Boheme»-ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե՛ երգողի, թե՛ լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր, ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել… Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել… Մայրը Թուրքիայից էր, հայրը` Վրաստանից։ Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա էլ է «հայ»… Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելու… Երգերը թշնամի չէին, և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր.. «Մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ, մենք էլ էինք ուզում, որ չունենար… Գուցե իր կորցրած արմատների հանդեպ ունեցած պարտքի զգացումն էր «քաղաքականացրել» նրան… Մինչդեռ մենք այդպիսի մահեր չէինք ցանկանում, նույնիսկ եթե մեզանից շատերը մահանային»: Նույնիսկ «Սիրելուց մահանալ» երգում մեր միտքը «սիրելն» էր: Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնասկավառակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է… «Լավ պահեք Ձեր ձայնասկավառակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ»,-ասացի ես: Ներողություն, մենք որտեղի՞ց իմանայինք… Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու: 94-ամյա Շառլ Ազնավուրը մահացավ «թուրք-հայկական սահմանի բացման երազանքով»… Այստեղ գլխավորը հիասթափությունն էր, որը տեղի ունեցավ նաև նրա երգերից ծնված մեր երազանքներից շատերի հետ: Այդ պատճառով ես միշտ ամենից շատը սիրել եմ նրա «Desormais»-ը (Այսուհետ): Այդ երգը թվարկում էր այն ամենը, ինչ այսուհետ էլ չէր լինելու… Ինչևէ…. m.armeniasputnik.am

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am