Video. Բացահայտում. Մարտի 1-ին ցուցարարները ևս կրակել են

Politik.am-ը գրում է.  2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին, թվում է, թե  գիտենք ամեն բան: Գիտենք, թե ովքեր են կրակել ու ովքեր են հրաման տվել: Մենք գիտենք, թե հանուն ում իշխանության տեղի ունեցավ այն: Մենք նաև համոզված ենք, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ, ու նրանց շարքերում զինված մարդիկ չեն եղել: 10 տարի է անցել, ու թվում էր, թե այլևս նոր բան չի բացահայտվելու, բայց պարզվում է՝ 10 տարի շարունակ սխալվել ենք: Ուսումնասիրելով այդ օրերի իրադարձություններին առնչվող տեսանյութերը՝  մի հետաքրքիր դրվագի ականատես եղանք, որը, կարծում ենք, շատ առումներով կփոխի մեր պատկերացումները: Այս դրվագում շատ հստակ երևում է, որ ոստիկանության դեմ կանգնած քաղաքացիներից երկուսը իրարից ոչ հեռու տարածքից հրաձգային զենքով կրակում են (բարեբախտաբար, օդ, համենայնդեպս՝ կադրերում այդպես է երևում): Կրակահերթից կարելի է եզարակացնել, որ երկուսն էլ ինքնաձիգով են: Սրանք կադրեր են, որոնց մասին երբեք չի խոսվել: Ու եթե իրականում ՀՔԾ-ն ցանկություն ունի ամբողջապես բացահայտել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածը, ապա պետք է պարզի, թե ովքեր էին քաղաքացիների շարքերից օդ կրակողները, ու արդյո՞ք հետագայում էլ միայն օդ են կրակել: Իհարկե, շատերը կարող են ասել, որ դրանք սադրիչներ են, ու մենք էլ կարող ենք նրանց հետ համաձայնել, բայց դա կլինի զուտ ենթադրություն: Ահա այստեղ է, որ շատ մեծ անելիք ունի ՀՔԾ-ն, որպեսզի մենք վստահ լինենք, թե ովքեր են կրակողները: Կադրերից համենայնդեպս պարզ երևում է, որ կրակող քաղաքացիները գտնվում են այլ քաղաքացիների հետ միևնույն տարածքում, ու եթե նրանք իշխանական սադրիչներ լինեին, ապա նրանց շրջապատող ցուցարարները վստահաբար կարձագանքեին նրանց գործողություններին: Բայց այստեղ կարևոր է գուշակություններով չզբաղվելը: Ուստի առաջարկում ենք ՀՔԾ-ին մեր կատարած աշխատանքի արդյունքում բացահայտված կադրերը վերցնել ուսումնասիրության ու բացահայտել իրականությունը նաև այս մասով: Հ.Գ. Այս տեսանյութի հրապարակումը և մեր պահանջը՝ բացահայտել ամբողջ ճշմարտությունը, ամենևին էլ չեն նշանակում, որ նախորդ իշխանությունների մեղքերը պետք է ներել, ու 10 քաղաքացիների սպանության համար իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեն: Մեր նպատակն է օգնել նոր իշխանություններին լիարժեք բացահայտել գործը, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք այդ օրերին որ ճամբարում են գտնվել:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am