Փաշինյանը նախարար է նշանակել Քոչարյանի «թալանչի իշխանության» վառ դեմքերից մեկին

Հոկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:
Զարմանալի է, որ հենց Ֆելիքս Ցոլակյանը տեղ գտավ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական, պատգամավորական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ է խոսել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղած թալանի, հարկային թալանի և բիզնեսներ խլելու մասին: Եվ ահա այդ հայտարարությունների ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել նախարար հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Ֆելիքս Ցոլակյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել՝ 2003-2007 թվականներին Ցոլակյանը եղել է՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ, 2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Ու եթե իրականում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է հարկային տեռոր, բիզնեսների ոչնչացում կամ խլում, ապա ինչպիսի՞ն է եղել այդ տարիներին հարկային մարմնի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի դերակատարումը: Կարո՞ղ էր նա մասնակից չլինել պետության թալանին և հարկային տեռորին: Իհարկե ոչ: Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է Փաշինյանը նրան նշանակել նախարար: Ստացվում է կամ Փաշինյանը ժամանակին ապատեղեկատվություն է տարածել, կամ իր համար ընդունելի են բոլոր այն թալանչիները, որոնք հիմա իրեն հավատարմության երդում են տվել: Ի դեպ, պետք է նկատել, որ 2008 թվականին Ցոլակյանը եղել է ԱԱԾ տնօրենի տեղակալը ու վստահ կարելի է ասել, եթե Հայաստանում 2008-ին սահմանադրական կարգ է տապալվել, ապա  Ֆելիքս Ցոլակյանը մասնակից է եղել դրան կամ հանցավոր անգործություն է ցուցաբերել ու չի կանխել սահմանադրական կարգի տապալումը:     Politik.am

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am