Այս տանն է 1967-1971թթ. ապրել Շառլ Ազնավուրը
Բլոգեր, «Իմ քայլը» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իվլին...Ահա այս տանն է 1967-1971 ապրել Շառլ Ազնավուրը: Տան ներկայիս սեփականատերը այն մի քանի ամիս է, ինչ դրել է վաճառքի: Մյուս լուսանկարի վրա Ազնավուր ընտանիքի դամբարանն է, որտեղ այսօր իր վերջին հանգրվանը կգտնի մեր հերոսը՝ Հայաստանի հավերժ պարծանք Ազնավուրը...»:
