Սիրիայում հայ թեկնածուների մի մասն սկսել է քարոզարշավը

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Հալեպից մասնակցող հայ թեկնածուներից որոշները սկսել են իրենց քարոզարշավը:

Չի բացառվում առաջիկայում մյուս թեկնածուներն էլ միանան քարոզարշավին կամ հետ վերցնեն իրենց թեկնածությունը, որպեսզի հայկական համայնքի ձայները չփոշիացվեն:

Սիրիայի խորհրդարանում կա 250 աթոռ, որից տեղեր հատկացված չեն էթնիկ կամ կրոնական խմբերին: Վերջիններս, առանց թվային սահմանափակումների, որպես Սիրիայի քաղաքացիներ կարող են մասնակցել ընտրություններին: Յուրաքանչյուր նահանգ ունի իր ներկայացուցչական աթոռները: Քվեարկության ժամանակ քաղաքացիները քվեարկում են իրենց քաղաքի կամ շրջանի թեկնածուներից որևէ մեկի օգտին: Հալեպ նահանգն ունի 52 աթոռ: Սա էլ իր հերթին բաժանված է Հալեպ քաղաքի ու գյուղերի միջև: Հալեպ քաղաքի համար սահմանված է 20 աթոռ: Ինչպես նախկինում, այս ընտրություններին ևս, երկրի էթնիկ, կրոնական հատվածներին ներկայացված լինելու հնարավորություն կընձեռվի: Ինչպես արդեն հայտնել էինք Հալեպի հայ համայնքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց համատեղ խորհրդակցության արդյունքում մարտի 14-ին քննարկել են Հալեպի հայ համայնքի թեկնածուների հարցը: Հալեպի հայ համայնքի կողմից ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավորի 7 թեկնածուներ: Քանի որ Հալեպ քաղաքի համար սահմանված է 20 աթոռ, որից 12-ը հատկացված է պետական ճանաչում ունեցող կուսակցությունների համար, հետևաբար հայ թեկնածուները մրցակցելու են մնացած 8 պատգամավորական աթոռներում տեղ գրավելու համար: Սիրիայի խորհրդարանի առաջիկա ընտրություններին Դամասկոսի համայնքը ներկայացված կլինի 4 թեկնածուներով՝ Նորա Արիսյան, Էրատո Գրիգորյան, Վազգեն Համալյան և Վահե Մահշիկյան: Սիրիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի ապրիլի 13-ին:  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am