Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Վարդենիսի գերեզմանոցում. մասնակիցներն են՝ «Վառեկ», «Չուշեյ Մոսո», «Հեբոյ Արմեն», «Կոտոշ» և «Պույ-Պույ» մականվամբ վարդենիսցիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 1-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի, կրակոցի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ՝ վարչության պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 1-ին Վարդենիս քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչներ, 35-ամյա Արմեն Դավթյանը և 37-ամյա Մեսրոպ Հակոբյանը Վարդենիսի գերեզմանոցում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Մ. Հակոբյանը իր մոտ եղած հրացանի խզակոթով հարվածել է Ա. Դավթյանի գլխին: Կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ Դավթյանը երբ ընկել է գետնին, Մ. Հակոբյանը նրան վախեցնելու նպատակով կրակել է գետնին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենին ներկա են գտնվել Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արման Խչեյանը և Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ, 33-ամյա Արման Հակոբյանը: Վիճաբանությունից հետո Մ. Հակոբյանը հանդիպել է Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 46-ամյա Արամ Ստեփանյանին, ում հետ վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Մ. Հակոբյանը այս անգամ էլ հրացանի խզակոթով հարվածել է Ա. Ստեփանյանի գլխին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը Վարդենիսում հայտնի է «Վառեկ» մականվամբ, Մ. ՀԱկոբյանը՝ «Չուշեյ Մոսո» մականվամբ, Ա. Խչեյանը՝ «Հեբոյ Արմեն» մականվամբ, Ա. Հակոբյանը՝ «Պույ-Պույ» մականվամբ, իսկ Ա. Ստեփանյանը՝ «Կոտոշ» մականվամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները մի քանի մականունավորների հայտնաբերել են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am