Հայաստանում և Արցախում այսօր հայտարարված է սգո օր` ի հիշատակ Շառլ Ազնավուրի
Աշխարհահռչակ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարված: Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա աշխարհահռչակ երգչի հուղարկավորության արարողությունը, որին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ, Հայաստանում հայտարարվել է սուգ` ի հիշատակ Շառլ Ազնավուրի։ Այսօր նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները, Հայաստանում և օտարերկրյա պետություններում կխոնարհեն պետական դրոշը: Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում կբացվեն սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում կդադարեցվեն զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: