Իշխանությունն ամրապնդել, Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞…

«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված: Աներկբա է, որ այդ որոշումը Հայաստանի եւ սփյուռքի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում՝ սկսած Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, վերջացրած՝ իսլամիստական ահաբեկիչների կողմից հնարավոր թիրախավորումով: Այդ կարճ, բայց բովանդակային ու խորիմաստ երկխոսությունը առավել քան ուշագրավ է: Իհարկե, ոչ Աշոտյանը, ոչ Փաշինյանը միամիտ չէին, որ բաց կոնտեքստով քննարկեին այդ շատ զգայուն եւ վտանգավոր հարցը: Պատահական չէր նաեւ այդ ժամանակահատվածում Աշոտյանի կողմից այս հարցի հրապարակային բարձրաձայնումը: Խնդիրը պետք է դիտարկել Աշոտյանի այն գնահատականի շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանի շտապողականությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում ունի նաեւ գեոպոլիտիկ ենթատեքստ: Փաշինյանը խմբագրեց իր պատասխանի մեջ Աշոտյանի կողմից օգտագործված «հայկական զորախումբ» ձեւակերպումը՝ դիվանագիտորեն անվանելով այն առաքելություն: Վարչապետը ակնհայտորեն խուսափեց նաեւ հստակություն մտցնելուց Սիրիա հայկական ուժեր ուղարկելու գոծընթացի իրավական կարգավորումների հետ կապված: Ակնհայտ է, որ Կառավարությունը փնտրում է իրավական այնպիսի լուծում, որը չպահանջի միջպետական համաձայնագիր կնքելու պայման, որովհետեւ այն հետո պետք է մուտք գործի ԱԺ օրակարգ վավերացման համար՝ առիթ դառնալով բուռն հանրային քննարկումների եւ քննադատության: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով: Մի կողմից, հասկանալի է՝ Փաշինյանը շահագրգիռ է իշխանությունը ամրապնդելու համար Մոսկվային իր տված խոստումը օր առաջ կյանքի կոչելու մեջ, մյուս կողմից, սակայն, անհասկանալի է՝ արդյո՞ք նա պատրաստ է ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am