Պայմանավորվեցին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են կանոնավոր կերպով երկխոսություն սկսել՝ հրատապ հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների արդյունքներով՝ գրում է RIA Novosti-ն: «Միշտ պատրաստ ենք համագործակցության իրավահավասարության հիմքի վրա, միմյանց շահերը հարգելու հիման վրա: Այդ ենթատեքստում մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի մի շարք կոնկրետ հարցեր, պայմանավորվել մեր հարաբերությունների կանոնավոր ամփոփում սկսել՝ մի շարք խնդիրների շուրջ փոխընդունելի որոշումներ գտնելու համար»,- ասել է Լավրովը:
