Նո՞ր իմացաք, որ ֆրանկոֆոնիա է լինելու. Հայկ Բաբուխանյանը՝ փոխարտգործնախարարին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հիմնական զեկուցող, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ կառավարությունն աշխատանքային օրերի փոփոխություն իրավասու է անել միայն «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքում ընդգրկված օրերի մասով։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՛վ է պայմանավորված հարցի հրատապությունը. «Մեր Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսվում է, որ հարցը մտնում է քննարկումից 5 օր առաջ, խախտումը ինչպե՞ս կբացատրեք»: Հարցին նախ պատասխանեց փոխնախարարը, ասելով, որ այն պայմանավորված է Երևանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումներով, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 11-12-ը: Այնուհետև հարցին միջամտեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և տեղեկացրեց. «Թույլ տվեք պարզաբանել, որովհետև այդ հարցը վերաբերում է ԱԺ նախագահին, այլ ոչ թե զեկուցողին: Նման պարագայում կանոնակարգը տալիս է այն իրավունքը, որպեսզի վարչապետը, եթե հրատապ պետք է բերի, բանավոր համաձայնեցնում է Ազգային ժողովի նախագահի հետ, ինչն ինքն արել է մեկ օր առաջ, կառավարության նիստից»: Բաբուխանյանը արձագանքելով պարզաբանմանը նկատեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի  մասին հայտնի էր դեռ անցյածլ տարվա նոյեմբերից. «Ես հրատապությունը լավ չհասկացա, դուք նո՞ր իմացաք, որ ֆրանկոֆոնիա պետք է լինի, և հարցն այսպես արտակարգ բերեցիք, թե կան այլ պատճառաբանություններ»: Փոխարտգործնախարարն էլ պատասխանեց. «Անշուշտ ո՛չ, պարո՛ն Բաբուխանյան, նոր չիմացանք, որ ֆրանկոֆոնիա է լինելու, սակայն մտադրությունը ֆրանկոֆոնիայի հետ կապված՝ տեղափոխել աշխատանքային օրերը, կատարվել է վերջերս, և, հետևաբար, հիմա ենք ներկայացնում այս նախագիծը»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am