«Շանսոնի վերջին Աստվածը», կամ ինչու թուրքերն Ազնավուր չունեն. թուրք սյունակագրի հոդվածը՝ նվիրված լեգենդար շանսոնյեի հիշատակին

«Նա ազդեց երեք սերնդի, հինգ մայրցամաքի վրա: Պատմեց սիրո, երեխաների, փոքրիկ մարդկանց, մերժվածների մասին: Նա բնական էր, պարզ». այսպես է բնութագրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին թուրք մտավորական Ռագըփ Դուրանը: artigercek.com կայքի իր սյունակում լեգենդար հային նվիրված հոդվածում Դուրանն Ազնավուրին անվանել է «Շանսոնի վերջին Աստվածը»: Թուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազնավուրի մահից հետո գրված բոլոր հոդվածներում նրա մասին գեթ մի բացասական բառ չկա, ինչը հազվադեպ երևույթ է:Գրում է tert.am-ը:  «Նա ազդել է մի քանի մշակույթի, մի քանի սերնդի ու երևի բոլոր 5 մայրցամաքների վրա: Անգամ ռեփերներն են երգել նրա երգերը: Երկու ամուսնություններից 6 երեխայի հայր էր: Նրա թոռներից մեկը հրեա է, մեկն էլ՝ արաբ: Խառնածնության գեղեցկագույն արդյունք են», – շարունակում է սյունակագիրը: Դուրանն առանձնակի ուշադրություն է դարձրել հայ-թուրքական հարաբերությունների վրա Ազնավուրի ունեցած ազդեցության ու այդ հարցում նրա ունեցած ձգտումների վրա: «Նա բարի կամքի տեր անձնավորություն էր: Դեմ էր զենքին, բռնությանը: Հավանաբար մտածում էր՝ «Տեսնես կարո՞ղ եմ հային ու թուրքին մերձեցնել»: Նա շատ անկեղծորեն ցանկանում էր բարեկամություն հաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև», – գրում է Ռագըփ Դուրանը: Ըստ նրա՝ չվավերացնելով Հայ-թուրքական արձանագրությունները՝ երկու երկրների խորհրդարաններն էլ «ջուրը գցեցին» նրա ջանքերը: «Ազնավուրի հետևից արտասվում էին Փարիզն ու Երևանը և տասնյակ այլ քաղաքներ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու թուրքերն Ազնավուր չունեն…», – ֆրանսահայ շանսոնյեին նվիրված իր գրվածքն է ավարտել թուրք մտավորականը: Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Լեգենդար արտիստի հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել այսօր, վաղը՝ հոկտեմբերի 6-ին կկայանա Ազնավուրի հուղարկավորության արարողությունը

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am