Վարչական վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել գործընկեր դատավորների վերաքննիչ բողոքը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ ՀՀ նախագահի հրամանագրի երկու դատավորների ներկայացրած հայցը, սակայն հրամանագրի կատարումը չի կասեցրել։ Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Խնդիրն այն է, որ օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց թեկնածություններն էլ ներկայացվել են ՀՀ նախագահին։ Ըստ դատական օրենսգրքի՝ Սնանկության դատարանը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից եւ լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են՝ Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գեւորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը, Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադեւոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը։ Չընտրված դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դժգոհ են մնացել ԲԴԽ-ի որոշումից եւ վիճարկել այն։ Վարչական դատարանը իր դատավոր գործընկերների հայցադիմումը որոշել է վարույթ ընդունել, սակայն չի կասեցրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշման և «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագրի կատարումը: Մեկ այլ որոշմամբ էլ ընտրված դատավորները ներգրավվել են որպես երրորդ անձ։ Կարինե Պետրոսյանի եւ Ալեքսեյ Սուքոյանին չի գոհացրել նախագահի հրամանագրի կատարումը չկասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը և այդ մասով վերաքննիչ բողոք են ներկայացրել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերաքննիչ վարչական դատարանը դատավորների վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունել։ Ըստ վերաքննիչ դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված է վարչական դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկը, այսինքն` դրանով չնախատեսված միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն: Տվյալ պարագայում դատարանը գտել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Հատկանշական է նաև այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից ևս որոշումը չի դիտվել որպես բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ այն առումով, որ որոշման եզրափակիչ մասում նշվել է, որ ուժի մեջ է մտնում կայացման պահից: Ուստի վերաքննիչ դատարանը մերժել է ընդունել իր գործընկերներ բողոքը։ Բուն հայցադիմումի քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am