Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Հարություն Սարիբեկյանը, Անտոն Թոթոնջյանը, Էդվարդ Ներսեսյանը, Վահագն Սալնազարյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, Արկադի Մարդոյանը, Գևորգ Ջնդոյանը ,Տիդրան Բոյաջյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը և Արման Հայրապետյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեծարգ՛ո պարոն Փաշինյան, Մենք՝ թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով ներքոստորոգրյալ անձինք, հանիրավի շարունակում ենք ամբաստանվել ՀՀ քր. օր-ի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ և 35-300-րդ հոդվածի 1-ին մասերով (իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալ): Ակնհայտ է, որ մենք շարունակում ենք մեղադրվել քաղաքական հոդվածներով, այսինքն` մեզ մեղադրում են նախկին հանցավոր ռեժիմից իշխանությունը զավթելը նախապատրաստելու մեջ, որպիսի մեղադրանքը ներկայումս էլ շարունակում են պաշտպանել մեղադրող դատախազները: Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում: Վերը նշված քրեական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Ա. Բեկթաշյանի վարույթում: Մենք ձերբակալվել ենք 2015 թ.-ի նոյեմբերի 25-ին և դրանից որոշ ժամանակ անց, և մեզանից շատերը մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 30-ը՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից 5 ամիս անց էլ, դեռ շարունակում էինք գտնվել անազատության մեջ: Մենք բոլորս հետապնդվել ենք նախկին իշխանությունների կողմից, քանի որ դուրս էինք եկել պայքարի իշխանությունը բռնազավթած ռեժիմի դեմ և որի համար շուրջ երեք տարի գտնվել ենք կալանքի տակ: Մեր պայքարը եղել է հանուն մեր ժողովրդի և ժողովրդավար հանրապետության ստեղծման: Բոլորս հավատացած ենք եղել, որ պայքար ենք մղում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պաշտպանություն Արցախի սահմանների: Բոլորիս նպատակը եղել է դադարեցնել երկրում իշխանական թալանի և ռեժիմի կողմից կատարվող բոլոր տեսակի հանցավոր գործողությունները, որոնց արդյունքում մեր սիրելի ժողովուրդը հայտնվել էր ծայրահեղ ճնշված և աղքատ վիճակում: Թեև տարիների ընթացքում նախորդ հանցավոր ռեժիմի դեմ մեր և տարբեր այլ խմբերի կողմից պարբերաբար նախաձեռնված և իրականացվող պայքարը շինծու մեղադրանքներով ու ազատազրկումներով վիժեցվում էր, սակայն դա չէր կարող իր արդյունքը չտալ, ուստի մեծ ուրախության ու հպարտության զգացողություն ունեցանք, երբ Ձեր կողմից և Ձեր առաջնորդությամբ սկսված «Քայլ արա» շարժումը բերեց թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ու Հայաստանում ժողովրդաիշխանության հաստատման: Ձեր առաջնորդությամբ մեր ժողովրդի հաղթանակին մենք հավատացել ենք ամբողջ հոգով և սրտով և բանտերից միացել ենք մեր ժողովրդին՝ ի պայքար և ի գործ: Ովքեր գտնվել են ազատության մեջ, առաջին իսկ պահից գտնվել են ժողովրդի կողքին և բոլորիս ընտանիքները աջակցել են մեր միասնական գործին: Սատարելով և կրկին անգամ հայտնելով մեր աջակցությունը մեր ներկայիս կառավարությանը՝ ցանկանում ենք նաև հայտնել, որ մեզանից շատերն ազատամարտիկներ են, որոնք մեծ ավանդ ունեն Արցախի ինքնապաշտպանական մարտական գործողություններին: Մենք, լինելով նախկին ռեժիմի կողմից հետապնդվող քաղբանտարկյալներ, երեկ տեղեկացել ենք, որ Ձեր կողմից կառավարության փակ նիստում քննարկվել է համաներում հայտարարելու մասին հարցը: Այդ գաղափարը ողջունելի է, քանի որ մինչհեղափոխական Հայաստանում նախկին ռեժիմի իշխանությունը շինծու մեղադրանքներով էր լցրել քրեակատարողական հիմնարկները, և հեղափոխությունից հետո բոլորն էլ պետք է զգան, որ իրոք երկրում իրադրություն է փոխվել, և չպետք է մարդիկ շինծու մեղադրանքներով շարունակեն մնալ անազատության մեջ: Սույնով դիմում ենք Ձեզ և Ձեր ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել մեր՝ այսպես կոչված խմբի վրա, որ մենք՝ նախկին քաղբանտարկյալներս և ներկայիս քաղհալածյալներս, որոնք դուրս էինք եկել պայքարի, չենք կարող հետապնդվել շինծու քրեական մեղադրանքներով, և համաներում հայտարարելու Ձեր որոշումը պետք է անդրադառնա նաև մեզ վրա, քանի որ մեր պայքարը եղել է նույն հանցավոր ռեժիմի դեմ: Խնդրում ենք համաներմամբ անդրադառնալ նաև մեզ»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am