Ինչ խախտում է գրանցվել

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքում գնումների գործընթացում ընթացակարգային ոչ մի խախտում չի եղել և չի լինում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար  Ռուբեն Ռուբինյանը նման հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը: Արման Աշոտյանը նշեց՝ որոշ լրատվամիջոցներում իսկությունը չճշտված զանգեր են լինում  առ այն, որ հաշվի առնելով արագությունը, որով փորձում են կազմակերպել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նաև ընթացակարգերի խախտումով: «Հսկայական բյուջե է ծախսվում, ուզում եմ տեղեկանալ, թե ով է կազմակերպչական հարցերի ֆինանսական կարգադրիչը»,-հետաքրքրվեց Աշոտյանը: Ռուբինյանը վստահեցրեց՝գնումների ժամանակ ոչ մի ընթացակարգային խախտում չի եղել և չի լինում: «Այդ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-վստահեցրեց փոխնախարարը: Աշոտյանը հետաքրքրվեց նաև գագաթնաժողովին ԱԺ ներգրավվածության ձևաչափի մասին: Ռուբինյանն ասաց՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից. դեռ ոչ ոք հրավեր չի ստացել, բայց հրավերներ կլինեն: Աշոտյանը դիտարկում արեց՝ հրավերների ակնկալիքը պարզապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, ոչ թե իրենց՝ պարտադիր կերպ որևէ տեղ հրավիրվելու ցանկությամբ:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am