Մնում է մեղմել ՔՊ միահեծան իշխանության հասնելու հավանականությունները

57«Արար» հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի նախագահ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ընկերներիս հեղափոխական թեևը սկսել էր Հեղափոխություն 2.0-ի գաղափարական նախապատրաստությունը, «Կարթագենը պետք է կործանվի» ընդհանուր փիլիսոփայական թեզից մինչև «Պատգամավորներին կշպրտենք աղբամանները» կոնկրետ սպառնալիքներով։ Այդ ֆոնի վրա, հեղափոխական ճամբարում հնչում էին նաև սթափ մտքեր, որ վարչապետի հրաժարականը կարող է բերել նոր «կամիկաձե» վարչապետի նշանակման, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով, և եթե նույնիսկ հեղափոխությունը հաղթանակի, նա այս անգամ կարող է ավելի թանկ գին վճարել։ Ակնհայտ է, որ Նիկոլին անվերապահ հետևող հեղափոխական բանակը այս անգամ լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած, և պատճառ ունի։ Նախ, հասկանանք, թե ինչու համար է պետք դեկտեմբերին ընտրությունները։ Եթե վերանանաք բոլոր պայմանականություններից և մանիպուլյատիվ հռետորաբանությունից, որպեսզի ՔՊ-ն հաղթի մեծ առավելությամբ, և Ազգային ժողովում ունենա սահմանադրական մեծամասնություն, կողքից էլ մնա հիմնականում իր կողմից վերահսկվող ընդդիմություն, և կարողանա անվերապահ իշխել երկրում։ Եթե ընտրությունները գնան հաջորդ տարի, ՔՊ-ի ռեյտինգը կարող է փոքր-ինչ (բայց ոչ կրիտիկական) ընկնել, և այն այլևս կարող է չհավաքի սահմանադրական մեծամասնություն, թեև, մեծ հավանականությամբ, ևս կունենա ձայների կայուն մեծամասնություն, և կարող է հանգիստ ձևավորել սեփական կառավարությունը, թեև գուցե ստիպված կլինի հաշվի նստել այլ ուժերի հետ սահմանադրական բնույթի հարցերում։

Այս ոչ մեծ տարբերության համար, հեղափոխական իշխանությունը պատրաստ է հիմա գնալ մեծ ռիսկերի և զոհողությունների, մասնավորապես՝
ա) հրաժարվել նոր Ընտրական օրենսգրքից, որի վրա ամբողջ ամառ աշխատել են քաղաքական ուժերը, և որ մեզ բոլորիս խոստացված կարևորագույն քաղաքական փոփոխություններից մեկն է բ) սրել հարաբերությունները համարյա բոլոր գործող քաղաքական ուժերի հետ, և զրկել նրանց ռեսուրսները հետագայում օգտագործելու հնարավորությունից (մասնավորապես, Դաշնակցության դեպքում դա լուրջ կորուստ է արտերկրում) գ) սրել հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, որոնք արդեն սկսել են արտահայտել իրենց բացասական դիրքորոշումը առանց նոր Ընտրական օրենսգրքի, և առանց քաղաքական ուժերի վերակազմավորման համար բավարար ժամանակ տալու ընտրությունների անցկացման վերաբերյալ դ) և վերջապես, ճանապարհ բացելով Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի նշանակման համար, ինչը այսօրվա պայմաններում երկիրը նորից կընկղմի քաոսի մեջ, և մեծ հավանականությամբ, այս անգամ արդեն արտաքին ուժերի տարատեսակ միջամտության հնարավորություն կբացի Այսօր հեղափոխական իշխանությունը նման է մենամարտիկի (դուելյանտի), որը սեփական հավակնությունների խաթր, պատրաստ է նույնիսկ իր արյունը տալ, և որի ձեռքում է առաջին կրակոցը, հակառակորդին գտնելու հույսով, բայց որից հետո նա կորցնում է իրավիճակի հետագա վերահսկողությունը։ Դրա այլընտրանքը բանակցային լուծումն է, որում մասնակիցները հետ են տանում ատրճանակները, և փորձում համատեղ պատասխանատվությամբ լուծում գտնել ճգնաժամից, առավել ևս որ փոխզիջումների նորմալ դաշտ կա, կարելի է դրանց շուրջ մարդավարի պայմանավորվել, և արդյունքում թե «Կարթագենը կկործանվի» և թե Հայաստանը անարյուն և, ընդհանուր առմամբ շահած դուրս կգա ճգնաժամից։ Առնվազն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հատուկ շահ չունեն իրավիճակը սրելու, քանի որ կուզեին տեսնել իրենց նոր Հայաստանի քաղաքական համակարգում, և պատրաստ են խելամիտ պայմանավորվածության դեպքում աջակցել ԱԺ ցրմանը: Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթը դա է վկայում, Դաշնակցությունն էլ մինչ հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ գիշերը, հեղափոխության դեմ որևէ ընդգծված քայլ չի կատարել և ՀՀԿ հետ նույն ճամբարում է հայտնվել, որովհետև ՔՊ ագրեսիվ պահվածքը այլ շանս չի թողել։ Մնում է մեղմել ՔՊ միահեծան իշխանության հասնելու հավանականությունները, և հենց այստեղ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել սեփական կուսակցության կորպորատիվ շահից և ներկայացնել երկրի բոլոր քաղաքացիների շահը։ Հիմա իրենից է կախված, որ Հեղափոխություն 2.0 մահացու մենամարտի փոխարեն, դառնա հայ ժողովրդի իմաստության և քաղաքական տաղանդի նոր հանգրվանը, և լավ կլինի, որ մենք բոլորս իրեն դրանում օգնենք»:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am