«Մանվելն ու Սասունն էլ են դուխո՞վ, Արշակունյաց պողոտան փակած «16-ամյա Վարդուշի՞կն էլ». Միհրան Հակոբյան

ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեք կասկածու՞մ չէ, որ գալու է էն օրը, որ ժամանակի բարձրունքից նայելու ենք անցյալին ու ինքներս մեր խղճի առաջ պատասխան ենք տալու, թե ո՞վ էր «դուխովը». զրո դիմադրության պարագայում, «դուխով» գրառմամբ մայկա-կեպկայով ճանապարհ փակելուց նկարները ֆեյսբուք դնողն ու իրեն դուխով հռչակածը՞, թե՞ 1989թ. ավտոմատով Հադրութի անտառ մտած ու Սովետական իմպերիային պարտիզանական պատերազմ հայտարարած, հետո արցախյան գոյամարտում ռազմաճակատի ամենածանր վայրերում կռված Մանվել Գրիգորյանը։

Եվ, ընդհարապես. եթե զրո դիմադրության պարագայում, ավելին՝ զանգվածային ծափերի ներքո «դուխով» մայկա-կեպկայով մարդուն, որ փողոցի մեջտեղը նստում է գետնին կամ մաղալի առաջ խորոված անում, դուխով տղու կարգավիճակ եք տալիս, ասում եք՝ դուխով են, հպարտ քաղաքացի են, բա թուրքի յաթաղանից ազգը փրկած, ազգի նամուսին ու հպարտությանը կյանքի գնով տեր կանգնած, մահվան աչքերի մեջ նայած ու մի մասը հենց մահվան փայ դառած տղերքն ի՞նչ են էդ պարագայում։ Ասենք՝ Մանվելն ու Սասունն էլ են դուխո՞վ, Արշակունյաց պողոտան փակած «16-ամյա Վարդուշի՞կն էլ»։ Կամ Ասկոլկան, Մոնթեն ու Պետոն էլ են դուխով եղել, Մաշտոցի պողոտան պորշեով փակած «23-ամյա Վալոդի՞կն էլ»։
Զրո դիմադրության պարագայում փողոց փակած «19-ամյա Մարգուշն ու Ալենը» եթե դուխով են, բա նույն տարիքում հակառակորդի տանկ խփած Շուլին և ուղղաթիռ խփած Գևորգն ի՞նչ են։ Մենակ չասեք, թե իրենք էլ են դուխով: Ու չկարծեք, որ էս հարցերից փախչել է ստացվելու։ Հասկանում եմ, որ խառը ժամանակներ են։ Հասկանում եմ, որ արժեքների ու հասկացությունների կորդինացիոն համակարգը գծերից թռել է, բայց դրա վերականգնումը միայն ժամանակի հարց է։ Պարտակել չեք կարողանալու, չի ստացվելու…
Հ.Գ. ԱԱԾ մեկուսարանում այցելել եմ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց ընկճված չի, արդարության, արդար դատաքննության ակնկալիք ունի։ Բարևներ է փոխանցում բոլորին, առողջություն է մաղթում բոլորին»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am