«Ափալ-թափալն» իր պատճառներն ունի

«Իրատես» թերթը գրում է. «Հասկանալի է, որ այսօր իշխանության միակ մտահոգությունը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններն անցկացնելն է, սակայն մինչ այդ պետք է հասկանալ նաեւ, որ կան տնտեսություն, խնդիրներ, հրատապ հարցեր, որոնք օր առաջ են լուծում պահանջում։
Խնդիրների հանդեպ անտարբերության վկայությունն էր ԱԺ-ի հերթական նիստերին ներկայացված հարցերի քանակը, որոնց քննարկումը երկու ժամ էլ չտեւեց։ ԱԺ նիստի օրակարգում էր ընդամենը վեց հարց, որից երեքն էր կառավարությունը ներկայացրել, դրանցից երկուսն էլ երկրորդ ընթերցման ընթացակարգով էր։
Այսինքն, պարապուրդի մատնված կառավարություն եւ խորհրդարան։ Որքան օրենսդրական հարցեր կան կարգավորելու, բայց՝ ո՜չ, մեզ միայն արտահերթ ընտրություններն են հուզում, ինչպես ասում է Փաշինյանը, մարդիկ զանգում են իրեն ու ասում՝ ե՞րբ եք արտահերթ ընտրություններ անցկացնում։ Ի դեպ, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տնտեսության զարգացման համար պետք է կանխատեսելիություն, կայունություն, ինչը ենթադրում է, որ արտահերթ ընտրությունները պետք է շուտ անցկացվեն, ընդամենը ամիսներ առաջ նա այլ բան էր ասում.
«Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը»։ Քիչ ուշ էլ. «Անկեղծ ասած, չեմ հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, ու այդ ժամանակ ՀՀ- ում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Խոսում են անկայունության մասին, քաղաքացիական պատերազմի մասին. ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչն է անկանխատեսելի: ՈՒզում եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունությո՞ւն»։ Մի կողմ թողնենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի շտապողականությունը եւ խնդիրը դիտարկենք տնտեսական «նպատակահարմարության» տեսանկյունից։ Կասկած չի կարող լինել, որ կառավարությունը շատ լավ հասկանում է` 2019-ի բյուջեով նախատեսված ծրագրերը չի կարող կյանքի կոչել, եթե այսքան մեծ պասիվություն կա ներդրումների առումով։ Այսինքն, եթե ընտրությունները հետաձգեն մինչեւ մայիս-հունիս ամիսներ, հնարավոր է ոչ միայն վարկանիշի անկում գրանցվի, այլեւ տնտեսությունը վերջնականապես ձեռքից գնա։ Ահա եւ ափալ-թափալ ուզում են հորով-մորով անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դե ինչ, սպասենք զարգացումներին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am