«Դու քո քայլն արել ես. ի՞նչ հուշագրի մասին է խոսքը». նոր մանրամասներ Փաշինյան և ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ հանդիպումից

«Հրապարակ»-ը գրում է. «Նոր մանրամասներ ենք իմանում հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստից հետո կայացած ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Իրավական բանավեճն ագրեսիվ վարել են Արփինե Հովհաննիսյանն ու Գևորգ Պետրոսյանը, քաղաքականը՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Ռուստամյանը։ Գործին «խառնվել» է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը հարցրել է Փաշինյանին՝ բայց չէ՞ որ Դուք զանգահարեցիք, խնդրեցիք երկու ժամով հետաձգել հարցի քվեարկությունը՝ բանակցությունների համար, սակայն եկաք և ուլտիմատում ներկայացրիք, թե դեկտեմբերին ընտրություններ կլինեն, և այսքան ժողովուրդ բերեցիք ԱԺ։ Հավաքին մասնակցող ուժերը պնդել են, որ Փաշինյանն այդ 2-3 ժամն օգտագործել է ժողովրդին մոբիլիզացնելու համար։ Գևորգ Պետրոսյանն էլ ասել է՝ պարոն Փաշինյան, հասկանում եք, չէ՞, որ ժողովրդին ԱԺ բերելը, ճնշում գործադրելը պառլամենտի վրա, անօրինական է։ Նիկոլն ասել է․ «Հասկանում եմ ձեզ, բայց իրականությունն այս է, և դուք պարտավոր եք այն ընդունել որպես առկա իրողություն»։ Իսկ նորմա՞լ է, որ պատգամավորները չեն կարողանում դուրս գալ ԱԺ տարածքից։ «Չկա նման խնդիր․ ցանկացած պատգամավոր կարող է դուրս գալ, և ժողովուրդը նրան ոչինչ չի անի»։ Բաբլոյանն ասել է՝ դե հիմա ես իջնում եմ գնամ, Արփինե Հովհաննիսյանն ասել է․ «Այդ դեպքում ես ևս իջնում եմ գնամ, թող հարձակվեն մեզ վրա»։ «Ղալաթ կանեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, որը պնդել է, որ հենց այդ պահին հուշագիր ստորագրվի դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների մասով։ Արմեն Ռուստամյանն ասել է․ «Դու քո քայլն արել ես, եկել մեզ իրազեկո՞ւմ ես․ ի՞նչ հուշագրի մասին կարող է խոսք լինել»։ Մանրամասները՝ թերթի համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am