Ինչ են խոսել Փաշինյան-պատգամավորներ հանդիպման ժամանակ

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հարցով այս պահին պայմանավորվածություն չկա, լրագրողների հետ զրույցում այսօր պնդեցին երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած օրենսդիրները։ Հիշեցնենք, որ երեկ մի քանի ժամ տեւած հանդիպումներից հետո Փաշինյանը հայտարարեց, թե խորհրդարանական խմբակցություններն իրեն վստահեցրել են, որ հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Արմեն Աշոտյանը պարզաբանեց, որ նման վստահեցում չի եղել, այդ հայտարարությունը հնչել է այն կոնտեքստում, եթե ընտրություններն անցկացվեն ապրիլ-մայիս ամիսներին։ Աշոտյանի պնդմամբ՝ առհասարակ երեկ բանակցություններ չեն ընթացել, Փաշինյանը եկել էր իրենց իրազեկելու իր պլանների մասին, որոնք նախապես՝ մինչեւ վիճահարույց օրենքն է ունեցել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ դեկտեմբեր ամիսը որպես ինքնանպատակ դնելը, ճիշտ մոտեցում չէ։ «Որևէ մեկն արտահերթին դեմ չէ, խոսքը գնում է միայն ժամկետների մասին։ Պայմանավորվածություն այս հարցով գոյություն չունի։ Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերի մեջ, մեր համոզմամբ՝ պետք է կատարենք քայլեր, որոնք, ըստ էության, վարչապետն էլ է ընդունում, մասնավորապես՝ գնալ ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանի այս սուպերվարչապետական համակարգը փոխարինել ավելի վարչապետականով, ինչն, առնվազն, ենթադրում է ոստիկանության վերաենթակայություն կառավարությանը։ Այս փոփոխության հետ էլ է վարչապետը համաձայն։ Մնում է հարցը, թե ինչքա՞ն ժամանակ հատկացվի, որպեսզի հասարակությունն ու քաղաքական ուժերը պատշաճ կերպով նոր իրավիճակին ադապտացվեն ու մասնակցությունը լինի բոլորի համար հասկանալի պայմաններում», - հայտարարեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։ ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն թեկնածու, պատասխանեց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։ «Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», - ասաց նա։ ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։ «Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարի՝ մայիս, հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», - ասաց Մ. Մելքումյանը։ Իսկ եթե մինչեւ դեկտեմբեր ընդունվի Ընտրական օրենսգիրքը, հնարավոր է ընտրություն անել, ․«Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Էդմոն Մարուքյանն էլ իր լսածի մասին պատմեց․«Քննարկման ընթացքում վարչապետը տեղեկացրել է, իրազեկել է իր ծրագրի մասին, այն, ինչ նա արդեն հրապարակել է, այսինքն՝ ես կտամ հրաժարական, որից հետո 14 օրվա ընթացքում խորհրդարանը չի առաջարկի վարչապետի թեկնածու, ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Մեր մյուս խմբակցությունների անդամները պնդում էին, որ իրենք համաձայն են խորհրդարանի ցրմանը, սակայն այն պետք է տեղի ունենա մայիս ամսին: Քննարկումներ եղան նաեւ «Ընտրական օրենսգրքի» մասին, այլ փոփոխությունների մասին, վարչապետն ասեց, որ պատրաստ են նաեւ ԸՕ-ն ընդունել այս օրերի ընթացքում, որը պատրաստ է: Դրանից հետո չեղավ ընդհանուր կոնսենսուս, վարչապետն իրազեկեց իր ծրագիրը, մենք դուրս եկանք»: Թե ինչ է լինելու սրանից հետո, Մարուքյանն ասաց, որ պայմանավորվածություն կա, որ շփումները շարունակվում են: Ուշագրավ է, որ քիչ առաջ ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը․«Չափազանց կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան և որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում: Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am