Դեսպանից՝ նախարար. Գարեգին Մելքոնյանը կփոխարինի Արծվիկ Մինասյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մելքոնյանը, հնարավոր է, նշանակվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր է մնացել ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից հետո»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
